տուն Աշխարհ Թուրքիան թաքցնում է կորոնավիրուսի զոհերի իրական թիվը

Թուրքիան թաքցնում է կորոնավիրուսի զոհերի իրական թիվը

239
0

Ամենայն հավանականությամբ, թուրքական իշխանությունները թաքցնում են կորոնավիրուսից մահացությունների իրական թիվը, գրում է ամերիկյան New York Times պարբերականը։

Նման եզրահանգման համար հիմք է հանդիսացել վերջին տարիներին Թուրքիայում գրանցված մահերի ընդհանուր վիճակագրության ուսումնասիրությունը։

Պարզվել է, որ Ստամբուլում 2020-ի մարտի 9-ից մինչև ապրիլի 12-ն ընկած ժամանակահատվածում մահվան դեպքերը նախորդ տարիների համեմատ աճել են շուրջ 30%-ով: Նաև միայն ապրիլի առաջին երկու շաբաթներին գրանցված մահվան ընդհանուր դեպքերի թիվը 50%-ով գերազանցել է նախորդ տարիների միջին ցուցանիշը։ Ընդ որում, մահվան դեպքերի աննախադեպ աճը գրանցվել է Թուրքիայում կորոնավիրուսից մահվան առաջին պաշտոնապես հայտարարված դեպքից՝ մարտի 17-ից դեռ շաբաթներ առաջ։