տուն Քաղաքական Միջազգային Թուրքիան երազում է նոր Օսմանյան կայսրության մասին. Հունաստանի վարչապետ

Թուրքիան երազում է նոր Օսմանյան կայսրության մասին. Հունաստանի վարչապետ

350
0

Թուրքիան երազում է նոր Օսմանյան կայսրության մասին և գործում է ինչպես Արևելյան Միջերկրածովյան «քրեական հեղինակությունը»։ Նման հայտարարություն է արել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը՝ Իսրայել կատարելիք այցից առաջ լրագրողներին տված հարցազրույցում:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո Միցոտակիսը հայտարարել է, որ Թուրքիայի գործողությունները սպառնալիք են տարածաշրջանի կայունության և խաղաղության համար: Նա նշել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել է նաև այդ հարցը: «Ներկայացրի մեր սահմաններին Թուրքիայի սադրիչ գործողությունները, խոսեցինք նաև Լիբիայում Թուրքիայի ապակայունացնող քաղաքականությունից: Մեզ համար անընդունելի է ծովային իրավասությունների սահմանազատման վերաբերյալ թուրք-լիբիական համաձայնագիրը»,- ասել է Միցոտակիսը:

Իսկ ավելի ուշ հրապարակված երկու երկրների առաջնորդների համատեղ հայտարարության մեջ ասվում է. «Իսրայելն իր աջակցությունն ու համերաշխությունն է հայտնում Հունաստանին՝ ծովային շրջանների առնմչությամբ»: