Արդեն տեղեկացրել ենք, որ Թբիլիսիում տեղի է ունենում Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների գագաթնաժողովը, որի նպատակն է խրախուսել տարածաշրջանում իրականացվող տնտեսական նախագծերին։
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, ելույթ ունենալով գագաթնաժողովում, ասել է, որ այս երկրները բազմակողմ համագործակցության փորձ ունեն։ Նա հիշեցրել է, որ երեք երկրների նախագահները հանդիպել են 2007 թվականին, երբ հիմք էր դրվում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, որն անցնում է Վրաստանի տարածքով։ «Նախագահների հանդիպումներին զուգահեռ պարբերաբար տեղի են ունենում արտգործնախարարների հանդիպումներ», — ասել է նա։
Գյուլը նշել է, որ այսօր քննարկվելու են Բաքու-Թբիլիսի-Կարս, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Թբիլիս-Էրզրում և TANAP նախագծերը։
Ելույթով ահնդես է եկել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։