Թուրքիայում հուլիսի 19-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 17 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։
Ինչպես փոխանցում է ermenihaber.am-ը, նա նշել է, որ 1 օրում կատարված 43․404 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 931 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 992 դեպք:
Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 203.002 մարդ, իսկ 1.243 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 220․572 և մահվան 5․508 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 4 մլն 316.781-ի։