Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը հայտարարել է այն մաին, որ Թուրքիայում 600 հազարից ավելի սիրիացի փախստական է ապաստան գտել: Նա հայտնել է, որ նրանցից 200 հազարը բնակվում է ճամբարներում, իսկ 400 հազարը քաղաքներում:
Նշվում է նաև, որ փախստականների կարիքները հոգալու համար Թուրքիան միջազգային կազմակերպություններից ստացել է մոտ 135 միլիոն դոլար:
Հիշեցնենք, որ Սիրիայում՝ քաղաքացիական պատերազմի պատճառով 2 միլիոն մարդ, այդ թվում՝ մոտ մեկ միլիոն երեխա, փախստական են դարձել: