Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության 4 կին անդամներ այսօր 14 տարվա մեջ առաջին անգամ խորհրդարան են մտել հիջաբով,-հաղորդում է Hurriyet-ը:
Կանանց այդ քայլը վրդովեցրել է ընդիմության ներկայացուցիչներին, որոնք իշխող կուսակցությանը մեղադրել են պոպուլիզմի մեջ:
Պետական հաստատություններում հիջաբ կրելու արգելքը Թուրքիայում հանվել է միայն մեկ ամիս առաջ: Այդ քայլի նախաձեռնողը եղել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կուսակցությունը: