տուն Քաղաքական Միջազգային Թուրքիայում քննարկվելու է երկրի կառավարման նախագահական ձևին անցնելու հարցը

Թուրքիայում քննարկվելու է երկրի կառավարման նախագահական ձևին անցնելու հարցը

94
0

puppy03

Թուրքիայի նախագահական ընտրություններից հետո, որոնք անցկացվելու են 2014 թվականի օգոստոսի 10-ին, քննարկվելու է երկրի կառավարման նախագահական ձևին անցնելու հարցը։ Այս մասին գրում է Sabah թերթը։

Պարբերականի ունեցած տեղեկություններով՝ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը մտադիր է հրաժարվել երկրի կառավարման խորհրդարանական մոդելից՝ անցնելով կառավարման նախագահական ձևին։

Սպասվում է, որ Թուրքիայի նախագահական ընտրություններին իշխող կուսակցությունն առաջադրելու է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունը։