Վերջին շրջանում ի հայտ եկած ֆինանսատնտեսական խնդիրների պատճառով փակվում են թուրքական «Star» և «Güneş» թերթերը: «Türk Medya» հոլդինգին պատկանող հիշյալ երկու թերթերը հայտնի են որպես իշխանամերձ լրատվամիջոցներ:
Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը և մանրամասնում, որ ֆինանսական դժվարությունները ծագել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո: Ստամբուլի քաղաքապետ ընտրված ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուի պաշտոնավարման ընթացքում նվազել են վերոնշյալ թերթերի գովազդային պատվերներն ու եկամուտները:
«Türk Medya»-ից տեղեկացրել են, որ «Star» թերթի տպագրությունը կդադարեցվի, իսկ «Güneş» թերթը 4 էջանոց ծավալով որպես հավելված ներկայացված կլինի կլինի մեկ այլ իշխանամետ թերթի՝ «Akşam» էջերում: