տուն Քաղաքական Միջազգային Թուրքիայում տեղի է ունեցել 3 տասնյակ մեքենաների շղթայական ավտովթար

Թուրքիայում տեղի է ունեցել 3 տասնյակ մեքենաների շղթայական ավտովթար

114
0

turkey

Թուրքական Իզմիր քաղաքի մերձակայքում՝ մայրուղու վրա տեղի է ունեցել մեծ ավտովթար, որի հետևանքով մի քանի տասնյակ մեքենաներ բախվել են միմյանց։ Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը։

Համաձայն նույն աղբյուրի՝ միմյանց են բախվել ուղևորատար 2 ավտոբուս, ուղևորատար 4 ավտոմեքենա, 18 բեռնատար։ Այս միջադեպի հետևանքով վիրավորվել է 29 մարդ։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ։