տուն Աշխարհ Թուրքիայում վերջին 1 օրում վարակակիրների թիվն ավելացել է 1492-ով

Թուրքիայում վերջին 1 օրում վարակակիրների թիվն ավելացել է 1492-ով

179
0

Թուրքիայում հունիսի 24-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 24 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, փոխանցում է Ermenihaber-ը։

Նախարարը նշել է, որ 1 օրում արված 53 486 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1492 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 24, ապաքինման՝ 1386 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 164 234 մարդ, իսկ 914 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 191 657, իսկ մահվան 5 025 դեպք։ Թեստավորումների թիվն էլ հասել է 3 մլն 83 121-ի։