Թուրքիայում երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 18-ի։ Այս մասին հայտնում է Ria.ru-ն։ Ավելի վաղ հաղորդել էր ինը վիրավորների և մեկ զոհվածի մասին:
Հունիսի 14-ին Թուրքիայի արևելքում, Բինգել նահանգում, որտեղ 81000 մարդ է բնակվում, 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Վնասի գնահատումը շարունակվում է:
Հաղորդվում է, որ անվտանգության ուժերի մեկ աշխատակից տարերային աղետի հետևանքով զոհվել է, ևս երեքը՝ վնասվածքներ ստացել: Նշվում է նաև, որ 18 մարդու հանել են փլատակների տակից, նրանց առողջական վիճակի մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում: