Թուրքիայի կառավարությունը որոշում է կայացրել աշխատանքից հեռացնել Անկարայի ոստիկանության 350 աշխատակցի, ովքեր ներգրավված էին կոռուպցիոն սկանդալի հետաքննությանը։ Աշխատանքից հեռացվածների թվում էին ֆինանսական հանցագործությանների, մաքսանենգության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետերը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Հեռացումները տեղի են ունեցել նախօրեի երեկոյան։ Հեռացված պաշտոնյաներին փոխարինելու համար այլ քաղաքներից ներգրավվել են 250 սպաների։
Հիշեցնենք, որ ոստիկանության կողմից սկսված կոռուպցիոն գործի քննությունը մեծ արձագանք է ստացել թուրքական հասարակությունում, քանի որ դրանում ներգրավված էին կառավարության մի քանի նախարարաների ընտանիքների անդամներ։ 3 նախարարի որդիներին մեղադրանք ներկայացնելուց հետո՝ Թուրքիայի կառավարության կեսը թարմացվեց, իսկ վարչապետ Էրդողանն այս գործն «արտաքին միջամտություն» որակեց։