Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճում է․ Ermenihaber

    190
    0

    Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 13․531-ի: Մարտի 31-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսից մահացել է ևս 46 մարդ։ Այս մասին գրում   Ermenihaber-ը՝ հղում անելով Twitter-ի էջում  Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջանի հայտարարությունը։

    Գրառման մեջ նախարարը նշել է, որ 24 ժամվա ընթացքում իրականացված 15․422 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2․704 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 46 դեպք։

    https://i0.wp.com/www.ermenihaber.am/news_images/60/179844_2/5e837dc2554281126c4962f5.jpg?w=640&ssl=1

    847 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Ընդհանուր առմամբ կատարվել է 92․ 403 թեստավորում։ Համավարակից ապաքինվել է 243 հիվանդ։

    Այսպիսով, ըստ վերջին տվյալների, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 13․ 531 հաստատված դեպք և մահվան 214 դեպք: