տուն Աշխարհ Թուրքիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 3461-ի

Թուրքիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 3461-ի

158
0

Թուրքիայում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1614 նոր դեպք, վարակման հետևանքով մահացել է 64 մարդ, վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 127 659-ի, մահվան դեպքերի ընդհանուր թիվը 3461 է: Այս մասին տեղեկացնում է NTV հեռուստաընկերության կայքը:

Նախարարը տեղեկացրել է, որ օրվա ընթացքում Թուրքիայում անցկացվել է 35 771 թեստավորում, համաճարակի սկզբից երկրում անցկացված թեստերի թիվը հասել է 1 171 138-ի: Թուրքիայում կորոնավիրուսով վարակված մարդկանցից 68 166-ն առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 3 646 255 է, մահացել է 252 420 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 212 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: