Թուրքիայում վերջին մեկ օրվա ընթացքում կատարվել է կորոնավիրուսի 34 090 թեստավորում, գրանցվել է վարակման 4281 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է NTV հեռուստաընկերության կայքը` հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը:
Օրվա ընթացքում Թուրքիայում կորոնավիրուսից մահացել է 115 մարդ, առողջացել` 875-ը:
Այսպիսով, Թուրքիայում համավարակի սկզբից անցկացված թեստերի թիվը կազմել է 477 716, գրանցվել է վարակման 69 392 դեպք, մահվան դեպքերի թիվը հասել է 1518-ի: Վարակվածներից 5674-ն առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից:
Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 130 000-ը՝ հասնելով 134 632-ի, գրանցվել է վարակման 2 083 607 դեպք, ապաքինվել է 510 666 մարդ։ Այս մասին վկայում են worldometers առցանց թարմացվող կայքի տվյալները։