տուն Աշխարհ Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը մոտենում է 3000-ին

Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը մոտենում է 3000-ին

150
0
People wearing protective masks wait along the side of a street in the Iranian capital Tehran on February 24, 2020. - Iran's government vowed on February 24 to be transparent after being accused of covering up the deadliest coronavirus COVID-19 outbreak outside China as it dismissed claims the toll could be as high as 50. The authorities in the Islamic republic have come under mounting public pressure since it took days for them to admit to "accidentally" shooting down a Ukrainian airliner last month, killing 176 people. Iran has been scrambling to contain the outbreak since it announced the first two deaths in the holy city of Qom on February 19. (Photo by ATTA KENARE / AFP)

Թուրքիայում ապրիլի 28-ի դրությամբ կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 92 մարդ։ Այս մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան:

Գրառման մեջ նախարար Քոջան նշել է, որ 24 ժամվա ընթացքում անցկացված 29․230 թեստերի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2․392 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 92 դեպք, ապաքինվել է 5․018 մարդ։

Ըստ պաշտոնական տվյալների` Թուրքիայում մինչ օրս համավարակից ապաքինվել է ընդհանուր առմամբ 38․809 հիվանդ, իսկ 1․621 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Այսպիսով, վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 114.653 հաստատված դեպք և մահվան 2․992 դեպք։ Կատարված թեստավորումների թիվը հասել է 948․115-ի։

Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալներով` կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը՝ մարտի 17-ին։ Թուրքիան կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով տարածաշրջանում առաջ է անցել Իրանից։