տուն Քաղաքական Միջազգային Թուրքիայում կոռուպցիոն սկանդալը շարունակվում է․ Նախարարը մեղադրվում է կաշառակերության մեջ

Թուրքիայում կոռուպցիոն սկանդալը շարունակվում է․ Նախարարը մեղադրվում է կաշառակերության մեջ

192
0

1476996_10152101673183501_358619339_n

Թուրքիայի նախարարներից մեկը հայտնվել է կոռուպցիոն սկանդալում։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Kanal D-ն։ Նախարարի անունը չի բացահայտվում քաղաքական նպատակներից ելնելով։ Նա մեղադրվում է 1.5 մլն դոլարի կաշառք ստանալու մեջ։ Երեկ թուրքական ոստիկանությունը գործողություններ է իրականացրել Անկարայում և Ստամբուլում, որի արդյունքում ձերբակալվել է 52 մարդ։

Արդեն տեղեկացրել ենք, որ ձերբակալվածների մեջ են ներքին գործերի նախարար Մաումեր Գյուլերի, էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանի, բնապահպանության և քաղաքային պլանավորման նախարար Էրդողան Բայրաքթարի որդիները: Բացի այդ, ձերբակալվել է Ստամբուլի շրջաններից մեկի ղեկավար Մուստաֆա Դեմիրը, գործարարներ, շինարարության ոլորտի պատասխանատուներ:

Չաղլայանը մասնավորապես հայտարարել է, որ քննությունը ոչնչի հասնի, իսկ Բայրաքթարը հրաժարվել է խոսել գործի մասին, քանի դեռ քննություն է ընթանում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here