տուն Քաղաքական Միջազգային Թուրքիայում կոռուպցիոն սկանդալը հասավ նաև TRT

Թուրքիայում կոռուպցիոն սկանդալը հասավ նաև TRT

129
0

461055356_1389642632

Թուրքիայում դեկտեմբերին սկիզբ առած կոռուպցիոն գործը հասել է նաև Թուրքիայի պետական հեռուստառադիոընկերություն՝ TRT։

TRT-ում նույնպես սկսվել է հեռացումների շարք։ Աշխատանքից արդեն ազատվել է 12 աշխատակից, այդ թվում՝ նաև կարևոր պաշտոններ զբաղեցնող անձինք։

Փոփոխություններ են եղել հիմնականում TRT-ի լուրերի բաժնում։ Այս մասին հաղորդում է AllTurkey.am-ը։

Հիշեցնենք, որ կոռուպցիոն սկանդալի հետևանքով դեկտեմբերի 17-ին ձերբակալվել է 5 տասնյակից ավել մարդ, ինչին հետևել են այսգործի քննությամբ զբաղվող պաշտոնյանների զանգվածային հեռացումները ոստիկանության շարքերից, ինչը համարում են թուրքական կառավարության պատասխան քայլն իրավապահների սկսած գործողությունների դեմ։

Հիմնականում Ստամբուլում անցկացված լայնածավալ գործողության ժամանակ ձերբակալվել էին Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանի, ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերի և քաղաքաշինության ու շրջակա միջավայրի նախարար Էրդողան Բայրաքթարի որդիները, իրանական ծագմամբ ադրբեջանցի գործարար Ռըզա Զարրաբան, պետական «Հալքբանկի» գործադիր տնօրեն Սուլեյման Ասլանը և այլոք։ Նրանք մեղադրվում են Ստամբուլում կաշառքի դիմաց շինարարություն կատարելու, այլ ֆինանսական բնույթի հանցագործությունների համար։

Ձերբակալվածներից 25-ի նկատմամբ որոշվել է որպես խափանման միջոց ընտրել կալանքը, իսկ մի մասն ազատ է արձակվել, այդ թվում՝ Բայրաքթարի որդին։

Տեղեկություններ են շրջանառվում, թե այս ձերբակալությունների հետևում կանգնած են գյուլենական շարժման անդամները, ովքեր դժգոհ են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության քաղաքականությունից, մասնավորապես, Թուրքիայում գյուլենական դպրոցների փակման նախաձեռնությունից։

Իսկ հայտնի է, որ գյուլենական շարժումն ու «Արդարություն և զարգացում» կուսակցություններն ունեին սերտ հարաբերություններ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here