Թուրքական ոստիկանությունը Ադանա շրջանում զենքով և զինամթերքով լցված երկու ավտոբուս է կանգնեցրել:
Դեռ չի նշվում, թե ում համար էր տեղափոխվում զենքը: Ավտոբուսները ուղևորվում էին Հաթայ՝ Թուրքիայի հարավում գտնվող մեկ այլ շրջան, որը սամանակցում է Սիրիայի հետ:
Մինչդեռ Ադանայի ոստիկանները դեռ չեն հաստատել այս տեղեկությունը,- նշում է «Интерфакс»-ը:
Նշենք, որ սա վերջին ամսիներին տեղի ունեցած առաջին դեպքը չէ: Անցած տարվա նոյեմբերին թուրքական իշխանությունները 1,2 հազար հրթիռային մարտագլխիկներով զինված բեռնատար էին կանգցեցրել: