Թուրքիայում երեք նախարարներ` ներքին գործերի նախարար Մաումեր Գյուլերը, էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը, բնապահպանության և քաղաքային պլանավորման նախարար Էրդողան Բայրաքթարը զրկվել են անձեռնմխելիությունից: Այս մասին հաղորդում է KanalD-ն:
Հեռուստաալիքի տվյալներով` սպասվում է, որ Ստամբուլի դատախազությունը կդիմի խորհրդարանին` այդ երեք նախարարներին անձեռնմխելիությունից զրկելու համար:
Հիշեցնենք, որ երեկ թուրքական ոստիկանությունը գործողություններ է իրականացրել Անկարայում և Ստամբուլում, որի արդյունքում ձերբակալվել են 52 հոգի։ Ձերբակալվածների մեջ են վերոնշյալ երեք նախարարների որդիները, որոնց մեղադրում են կոռուպցիայի մեջ: