Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է երկու տղամարդու, որոնք մեղադրվում են դատական նիստի ժամանակ մի կնոջ սպանելու մեջ: Պարզվել է, որ բազմազավակ մոր սպանության մեջ մեղադրվում է նրա նախկին ամուսնու եղբարը, ում հետ վիճարկվել է բաժանումից հետո չորս երեխաների դաստիարակության հարցը: Այս մասին հաղորդում է En son haber-ը:
Նախնական տեղեկություններով` Այթեն Դեմիրը սպանությունից կարճ ժամանակ առաջ բաժանվել էր ամուսնուց, սակայն հետագայում կրկին ամուսնացել էր և տեղափոխվել այլ քաղաք: Երեխաների խնամքի հարցը նա սկսել է վիճարկել դատարանի միջոցով: Կինը ոստիկանությանը տեղեկացրել էր, որ բազմաթիվ սպառնալիքներ է ստացել նախկին ամուսնուց: Նրան տրամադրվել էր թիկնապահ, սակայն թիկնապահն էլ չի փրկել տեգրոջ փամփուշտներից:
Ձերբակալվել է նաև Այթենի ամուսինը: