տուն Քաղաքական Միջազգային Թուրքիայում ազատ են արձակվել նախկին նախարարների որդիները

Թուրքիայում ազատ են արձակվել նախկին նախարարների որդիները

81
0

anelka_a_2776324b

Թուրքիայի իշխանությունները բաց են թողել նախկին 2 նախարարների որդիներին, որոնք ձերբակալվել էին դեկտեմբերին հայտնի կոռուպցիոն սկանդալի գործով։ Այս մասին տեղեկանում ենք BBC-ից։

Տասնյակ մարդկանց թվում, որոնք ձերբակալվել էին սույն գործով, եղել են նաև հրաժարական տված 3 նախարարների որդիները։ Նրանցից մեկն ավելի վաղ էր բաց թողնվել։

Հիշեցնենք, որ կոռուպցիոն սկանդալի հետևանքով դեկտեմբերի 17-ին ձերբակալվել է 5 տասնյակից ավել մարդ, ինչին հետևել են այսգործի քննությամբ զբաղվող պաշտոնյանների զանգվածային հեռացումները ոստիկանության շարքերից, ինչը համարում են թուրքական կառավարության պատասխան քայլն իրավապահների սկսած գործողությունների դեմ։