տուն Քաղաքական Միջազգային Թուրքիայի վարչապետն արդարացրել է ոստիկանության դաժան գործողությունները

Թուրքիայի վարչապետն արդարացրել է ոստիկանության դաժան գործողությունները

75
0

ErdoganԹուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել ոստիկանական հատուկ ուժերի պաշտպանությամբ այն բանից հետո, երբ երկու մարդ է մահացել հինգշաբթի օրը ոստիկանության և բողոքի ցույցի մասնակիցների միջև տեղի ունեցած բախման հետևանքով:

Ըստ Էրդողանի, պետք չէր սպասել, որ ոստիկանությունը ոչինչ չէր անի, երբ հանդիպեր իր բնորոշմամբ՝ «ահաբեկիչներին»:

Մահացել է դեպքերի մի ականատես. կրակել էին նրա գլխին: Երկրորդ զոհը մահացել էր նռնակի պայթյունի հետևանքով ստացած վնասվածքներից:

Ոստիկանությունը կրակել էր օդ մարտական փափմուշտներով, կիրառել էր արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ՝ փորձելով ցրել բողոքի ցույցի մասնակիցներին: Նրանք հավաքվել  էին իրենց վրդովմունքն արտահայտելու Սոմայում հանքի պայթյունի առիթով, որին զոհ էր գնացել շուրջ 300 հանքափոր:

Ցուցարարները հրավար նյութերով շշեր և քարեր էին նետել ոստիկանության ուղղությամբ: