Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանն ասել է, որ խորհրդարանի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները պետք է հարգանքով վերաբերվեն խորհրդարանում հիջաբ կրողներին: Այս ամսին հաղորդում է TRT Haber-ը:
Վարչապետը հիշեցրել է, որ օրենքում չկա հիջաբ կրելու արգելք:
Araratnews-ն արդեն տեղեկացրել է, որ Արդարություն և զարգացում կուսակցության փոխնախագահ Հուսեյն Չելիկն ասել է, որ ոչ մի քաղաքական ուժ իրավունք չունի արգելելու հիջաբի կրումը խորհրդարանում: Իսկ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչները խոստացել են բողոքի ակցիաներ սկսել, եթե խորհրարանում հիջաբավոր պատգամավորներ հայտնվեն: