Վախթանգ Սիրադեղյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Չնայած հասկանում եմ, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտ է առաջին հերթին հենց մեզ, սակայն եթե նա շարունակում է այդ կարգավորումը պայմանավորել «ղարաբաղյան գրավյալ տարածքների ազատագրմամբ», ապա կարծում եմ, որ, որպես պետություն, մենք պետք է դրսևորենք ինքնասիրություն և արձանագրենք, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր չէ, առանց նրա կողմից պաշտոնական ներողության ցեղասպանության համար:
Դա նաև անհրաժեշտ է, որպեսզի մեզ հարգեն, ինչը դիվանագիտության մեջ շատ կարևոր գործոն է: Հասկանում եմ նաև, որ ՍՍ-ի և կամ նրա նախորդի/հաջորդի օրոք դա ֆանտաստիկայի ոլորտից է, բայց ով ասաց, որ սրանց իշխանությունը հավերժ է: Բնության մեջ նման բան ուղղակի հնարավոր չէ, քանի որ միակ հավերժը հենց ինքը բնությունն է: