Թուրքիայում ուժի մեջ է մտել մի օրենք, որը հատուկ ծառայություններին թույլ է տալիս հեշտությամբ գաղտնալսել հեռախոսային խոսակցությունները, ինչպես նաև նրանց համար այսուհետ հասանելի կդառնան անհատ ձեռնարկատերերի ու հասարակական կազմակերպությունների անձնական տվյալները։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Միևնույն ժամանակ, հատուկ ծառայությունների աշխատակիցներն ավելի պաշտպանված կլինեն քրեական հետապնդումներից։
Օրենքը խստացնում է պետական կառույցներից տեղեկությունների արտահոսքը հրապարակած լրագրողների համար պատիժը՝ սահմանելով մինչև 10 տարվա ազատազրկում։