Թուրքիայում կառավարության կազմը կարող է փոփոխվել: Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Այս մասին հաղորդում է TRT հեռուստաալիքը: Նրա խոսքերով` այս հարցը կլուծվի Պակիստանից վերադառնալուց հետո:
Նա հավելել է, որ Թուրքիայում կան անկախ դատական և քննչական մարմիններ, որոնք շուտով որոշում կկայացնեն։ «Եթե երկրում կա կոռուպցիա, ապա դա հնարավոր չէ թաքցնել», — ասել է Գյուլը:
Հիշեցնենք, որ անցած շաբաթՍտամբուլում և Անկարայում տեղի են ունեցել ձերբակալություններ, որոնց թվում են երեք նախարարների որդիներ: Ընդդիմությունը պահանջում է նրանց հրաժարականը: Մինչդեռ վարչապետ Էրդողանը դատախազության և ոստիկանության այս քայլերը դավադրություն է համարում: