Թուրքական կառավարության մի քանի անդամներ, ովքեր մեկ ամիս առաջ պաշտոնանկ են արվել Թուրքիայում ծագած կոռուպցիոն սկանդալի պատճառով, մեղադրվում են 60 մլն դոլարի կաշառք ստանալու մեջ: Այս մասին հաղորդում է Cumhuriyet-ը:
Դատախազությունը հետաքննում է նախկին նախարարներ Զաֆեր Չաղլայանի (էկոնոմիկա) գործը, ում մեղադրում են 52 մլն դոլարի կաշառք ստանալու մեջ: Եվս 10-ը միլիոն դոլարի կաշառք վերագրվում է Ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերին, իսկ 1,5 միլիոն` ԵՄ հետ համագործակցության նախկին նախարար Էգեեն Բաղըշին:
Պետական մեղադրողները խորհրդարանին խնդրելու են այս երեք նախկին նախարարներին, ովքեր նաև խորհրդարանի անդամ են, նրանց զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից:
Հիշեցնենք, որ նոյեմբերի վերջին Թուրքիայում կոռուպցիոն մեծ գործի շրջանակներում ձերբակալվել է ավելի քան 50 մարդ, որոնց թվում են նախկին նախարարների որդիներ, բարձրաստիճան պաշտոնյաներ: