տուն Քաղաքական Միջազգային Թուրքիայի կառավարության երկու նախարար 110 միլիոն լիրայի կաշառք են ստացել․ Zaman

Թուրքիայի կառավարության երկու նախարար 110 միլիոն լիրայի կաշառք են ստացել․ Zaman

149
0

shoeboxes19n-2-web

Թուրքիայի կառավարության երկու նախարարներ մեղադրվում են 110 միլիոն լիրա կաշառք ստանալու մեջ։ Այս մասին հաղորդում է Zaman-ը։ Նշվում է, որ Թուրքիայի գլխավոր դատախազությունը հայց է ներկայացրել ԵՄ հարցերով նախարար Բաղըշի դեմ, ում մեղադրում է գործարար Ռեզա Զարաբից կաշառք վերցնելու մեջ։ Ըստ նույն աղբյուրի՝ Զերաբից ստացված կաշառքը կազմում է 3 մլն լիրա (մոտ 1.7 մլն դոլար)։

Դատախազությունը հայտնաբերել է, որ գործարարը Գանայից Թուրքիա է տեղափոխել 1.5 տոննա ոսկի։ Հայտնաբերվել է նաև, որ տեղափոխմանն աջակցել է նաև Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆար Չաղլայանը։ Նրան վճարվել է 106 մլն լիրա կաշառք։

Հիշեցնենք, որ երեք օր առաջ Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել էր 52 մարդ, այդ թվում թուրքական կառավարության երեք նախարարների որդիների։ Վարչապետ Էդողանը ոստիկանության այս գործողությունները որակել է որպես «կեղտոտ ակցիա» և արտաքին ուժերի միջամտության փորձ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here