Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցության երեք պատգամավորներ կհեռացվեն այդ քաղաքական ուժից՝ կարգապահական պատճառներով։ Կհեռացվի նաև այն նախարարը, որը քննադատել էր կուսակցությունը հիմնական քաղաքական ուղու կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը։
Կուսակցության հայտարարության մեջ ասվում է, որ խոսքը վերաբերում է Իսմիրից ընտրված պատգամավոր և մշակույթի նախկին նախարար Էրթուգուլ Գյունային, պատգամավոր Էրդալ Քալքանին և Հալուք Օզդաղալին։ Նրանց հեռացնելու խնդրանքն ուղարկվել է կարգապահական կոմիտե։