տուն Լուրեր Թուրքիայի իշխանությունները մտադիր են խստացնել հսկողությունը համացանցի նկատմամբ

Թուրքիայի իշխանությունները մտադիր են խստացնել հսկողությունը համացանցի նկատմամբ

355
0

 2271822

Թուրքիայի կառավարությունը խորհրդարան է մտցրել համացանցի նկատմամբ հսկողությունը խստացնելու մի օրինագիծ։ Փաստաթուղթը նախատեսում է ստեղծել համացանցային օգտատերերին հետևելու ամբողջական համակարգ և սահմանափակել մուտքը դեպի անցանկալի տեղեկատվությունը։

Համացանցային տարածքը հսկելու է պետական գործակալությունը, որին պատրաստվում են օժտել հեռահաղորդակցության ոլորտում ամենալայն լիազորություններով։ Թուրքական բոլոր պրովայդերները սերտիֆիկացում են անցնելու և փաստացիորեն մտնելու են նոր կառույցի մեջ։

Ենթադրվում է, որ գործակալությունը տեղեկատվություն է հավաքելու համացանցային օգտատերերի մասին և պահպանելու է դրանք մինչև 2 տարի։ Յուրաքանչյուր դոսյե տեղեկություններ է պարունակելու այցելվող կայքերի, որոնողական հարցումների և սոցցանցերում ակտիվության մասին, հաղորդում է Euromag-ը։

Պաշտոնապես նման օրենք ընդունելը հիմնավորում են ընտանիքի, երեխաների և երիտասարդության պաշտպանությամբ։ Մինչդեռ փորձագետների գնահատումներով՝ այս խստացումը բացատրվում է Թուրքիայում բողոքի տրամադրությունների աճով։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here