Թուրքիայի ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըջդարօղլուն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հաղթանակից հետո հայտարարել է, որ մտահգություն ունի, որ Թուրքիայում կարող են սկսվել բռնաճնշումները: Այս մասին հաղորդում է TRT Haber հեռուստաալիքը:
Նրա խոսքերով` այս ընտրություններում հաղթել է Թուրքիան, և քվեարկողների թիվը վկայում է ընտրողների քաղաքական հասունության մասին: Քըլըջդարօղլուն զարմացած է, որ իր կուսակցությունը կարողացել է հավաքել բավականին շատ ձայներ (մոտ 30%):
Հակառակորդների նկատմամբ «հաշվեհարդար» տեսնելու մասին երեկ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը ընտրությունների արդյունքները հրապարակելուց հետո: