Թուրքիայի դիրքերի ամրապնդումը մտահոգում են Անգլիային, Ֆրանսիային և մի շարք այլ երկրներին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմետ Դավութօղլուն։ Նրա խոսքերով՝ տարածաշրջանում և աշխարհում վերջին 11 տարիների ընթացքում տեղի է ունենում Թուրքիայի դիրքերի ուժեղացում, ինչը չի բխում որոշ երկրների շահերից։ Այս մասին հաղորդում է Sabah-ը։
Դավութօղլուն անդրադարձել է երկրում կոռոիպցիոն սկանդալին՝ կրկնելով երկրի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանի այն միտքը, որ դա արտաքին ուժերի կողմից կազմակերպված գործողություն է։ Դավութօղլուն շեշտել է, որ չնայած այս ամենին, Թուրքիան պետական կառավարման պատկառելի փորձ ունի՝ սկսած օսմանյան ժամանակաշրջանից։
«Թուրքիայի իշխող կուսակցությունը շատ խնդիրների է բախվել, և վերջին իրադարձությունները չեն ազդի նրա գործունեության վրա», — ասել է Դավութօղլուն։