տուն Քաղաքական Միջազգային Թուրքիայի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ կկիրառվեն. ԱՄՆ ֆինանսների նախարար

Թուրքիայի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ կկիրառվեն. ԱՄՆ ֆինանսների նախարար

234
0

ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել Է, որ Թուրքիայի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ կկիրառվեն, եթե նա չդադարեցնի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արեւելքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Agence France-Presse (AFP)-ը:

Իր հերթին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իտալիայի իր պաշտոնակից Սերջո Մատարելայի հետ հոկտեմբերի 16-ին Սպիտակ տանն անցկացված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել Է, որ Միացյալ Նահանգները լրացուցիչ «ավերիչ պատժամիջոցներ» կսահմանի Թուրքիայի նկատմամբ, եթե ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը համաձայնության չհասնի Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ Անկարայում կայանալիք հանդիպմանը: Հոկտեմբերի 16-ին Էրդողանը Sky News հեռուստաալիքի լրագրողին հայտարարել Էր, որ մտադիր չԷ շփվել Փենսի հետ, քանի որ պատրաստ Է երկխոսություն վարել միայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Դրանից հետո Փենսի ներկայացուցիչ Քեթի Ուոլդմանը հայտարարել Էր, որ փոխնախագահը, այնուամենայնիվ, այցով կուղեւորվի Թուրքիա:

Ավելի ուշ հայտնի Է դարձել, որ Էրդողանն, այդուհանդերձ, հանդիպում կունենա ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի հետ: Էրդողանը նաեւ պատրաստ Է ընդունել ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյին, որը Թուրքիա Է ուղեւորվում Փենսի հետ միասին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here