տուն Լուրեր Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է հայ-թուրքական սահմանի բացման հնարավորությունը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է հայ-թուրքական սահմանի բացման հնարավորությունը

171
0

FAA5A10E-1350-46AA-8FD9-4D0CD346641D_w640_r1_s

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է որոշ լրատվամիջոցների այն տեղեկությունը, համաձայն որի Թուրքիան իբր փորձում է ստանալ Ադրբեջանի համաձայնությունը՝ Հայաստանի հետ սահմանը բացելու համար: Թուրքիայի արտաքին գործերի մամուլի քարտուղար Լևենթ Գյումրուկչուն ասել է, որ նման տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը:

Բաքվում Թուրքիայի դեսպանատանն ասել են, որ հայ-թուրքական բանակցություններն ընթանում են հայ-ադրբեջանական բանակցություններին զուգահեռ, ինչի մասին պաշտոնական Անկարան բազմիցս հայտարարել է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here