Վերջերս «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպությունը Միացյալ Թագավորության Արտաքին և համագործակցության երկրների նախարարության օժանդակությամբ իրականացվող «Թուրքը, որ փրկեց ինձ» ծրագրի շրջանակներում հավաքագրում է պատմություններ՝ ներկայացվող իրական մարդկանց կողմից, ում նախնիները տեսել են Ցեղասպանությունը և փրկվել են թուրք հարևանի, ընկերոջ կամ իրադարձությանն ականատես հասարակ մարդու կողմից: Այդ մասին տեղեկացնում են հասարակական կազմակերպությունից:
Սա, բնականաբար, հերթական քարոզչական քայլն էˋ այս անգամ ուղղորդվող Անգլիայի դեսպանատնից, որի միջոցոցով փորձ է արվելու հերթական անգամ վերականգնել չարաբաստիկ «Հայ-թուրքական» արձանագրությունները:
Ինչպես որ ժամանակին «Անգլիական նավերը չկարողացան բարձրանալ հայկական լեռները», այնպես էլ հիմա, «անգլիական նավերը» կփորձեն ցույց տալ, որ վատը ոչ թե թուրքն է, այլ մենքˋ որ «թուրքի մեջ միայն վատն ենք տեսնում»:
Հիշեցնենք, որ հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվեցին Ցյուրիխումˋ 2009թ. հոկտեմբերի 10-ին, սակայն վավերացում չստացան Թուրքիայի կողմից: Իսկ Հայաստանում այդ օրերին մեծ բողոքի ալիք էր բարձրացել ու ձևավորվել էր «Ոչ»-ի շարժում:
Արմեն Մկրտչյան