Թուրքիայում հայտնի ռոք խումբ «Manga»-ի թողարկած վերջին ալբոմի «Պանդխտություն» (Yad Eller) տեսահոլովակում թուրքական տարբերակով ներկայացվում է «Ախթամարի» լեգենդը:
Պատմվում է Վանի Ոստան (ներկայում՝ Գևաշ) բնակավայրի մի հովվի մասին, որը Վանա լճի Աղթամար կղզու գլխավոր քահանայի աղջկա` Թամարայի հանդեպ ունեցած սիրո պատճառով իր վախճանը գտնում է լճի փոթորկահույզ ալիքների մեջ:
Հովվի՝ Վանա լճի ջրերում խեղդվելուց հետո իրեն լճի կատաղի ալիքների մեջ է գցում նաև քահանայի աղջիկը՝ գեղեցկուհի Թամարը:
Պանդխտություն տեսահոլովակի ռեժիսորը Մյուգե Մանուշն է: