Սիրիայի ընդդիմադիր իսլամիստական «Թաուհիդի» կազմակերպության առաջնորդ Աբդ Ալ-Քադիր Սալեհը հրազենային վնասվածքից հետո մահացել է թուրքական հիվանդանոցներից մեկում։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Սալեհը ղեկավարում էր Սիրիայի Հալեպի շրջանը վերահսկող խմբավորումները, որոնք աջակցություն էին ստանում Կատարից։ Նա վիրավորվել էր անցած շաբաթվա վերջին՝ կառավարական ուժերի գրոհից հետո։ Պաշտոնական Դամասկոսը խոստացել էլ 200 հազար դոլար Սալեհին՝ կենդանի կամ մահացած, կառավարական ուժերին հանձնելու դեպքում։
Հիշեցնենք, որ երեկ հզոր պայթյունը խլել է սիրիական բանակի 31 զինվորականի կյանք, այդ թվում՝ 4 գեներալի։