Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնում է Սիրիայի կառավարական բանակին պատկանող 1 ռազմական ինքնաթիռի խոցման մասին:
Թուրքիայի ՊՆ-ի Twitter-ի պաշտոնական էջում տեղադրված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Հաջողությամբ ընթացող «Գարնան վահան» գործողության շրջանակներում այսօր ռեժիմին (Ասադի կառավարությանը-խմբ.) պատկանող մեկ L-39 տիպի ռազմական ինքնաթիռ է խոցվել»:
Ինքնաթիռի խոցման լուրը հաստատել է նաև սիրիական «Sana» լրատվական գործակալությունը:
Նշենք, որ մարտի 1-ին էլ Թուրքիայի զինված ուժերը F-16 ինքնաթիռներով խոցել էին Սիրիայի բանակին պատկանող երկու Су-24 կործանիչ:
Հիշեցնենք, որ Թուրքիան հայտարարել է մարտի 1-ով Սիրիայի Իդլիբ նահանգում այդ երկրի կառավարական բանակի դեմ այսպես կոչված «Գարնան վահան» ռազմագործողությունը սկսելու մասին: