Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ թուրքագետ Հակոբ Չաքրյանը խոսեց Թուրքիայի ընտրությունների ու Հայաստանի արտգործնախարարի` Թուրքիա կատարած այցի մասին. «Թուրքիայում արմատական փոփոխությունների փուլը բացված է. նախ իշխող կուսակցության համագումարում կուսակցության նախագահ ընտրվեց Դավութօղլուն: Ընդդիմությունը Թուրքիայում հայտարարում էր, որ Ռուսաստանի օրինակն է լինելու` ինչպես Պուտինը ու Մեդվեդևը վոլեյբոլի պես պաշտոնները միմյանց փոխանցեցին: Սակայն այդպես չստացվեց: Ինչ վերաբերում է Նալբանդյանի` Էրդողանի երդմանը մասնակցելուն. նախ կերդվի խորհրդարանում, այնուհետև կգնան Քեմալի գերեզման: Հրավիրված են 78 երկրների ներկայացուցիչներ. 14-ը նախագահներ, մի մասը վարչապետներ, մի մասն էլ արտգործնախարարներ: Մարդիկ կան, ովքեր ասում են, որ պետք է փոխնախարարի կամ վարչության պետի մակարդակով ներկայացվեր, սակայն այդ դեպքում մենք մեկուսացված կլինեինք: Եթե չմասնակցեինք, կլիներ, որ Էրդողանի հայատյաց արտահայտությունից նեղացել ենք, իսկ քաղաքականության մեջ չեն նեղանում»,-եզրափակեց թուրքագետը: