Իտալական Թուրին քաղաքում աշխատանքն է սկսել աշխարհում գրքի ամենամեծ տոնավաճառը: Այստեղ տեղադրված են մինչև երկու կիլոմետր երկարությամբ տաղավարներ, որոնք գտնվում են հնաոճ փակ սրահներում։ Դրանք ձգվում են քաղաքի կենտրոնով, իսկ Սան-Կարլո հրապարակում տեղի են ունենում հանդիպումներ հեղինակների հետ, ինչպես նաև նոր լույս տեսած գրքերի քննարկումներ, միջոցառումներ երեխաների համար:
Տոնավաճառին մասնակցում են Թուրինի 120 գրքի խանութներ և հրատարակչություններ, ինչպես նաև Պյեմոնտ նահանգի այլ քաղաքների մոտ 80 բուկինիստական խանութներ: