Այսօր ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հանդիպել է Թունիսի նախագահ Մոնսեֆ Մարզուկիի հետ, որպեսզի ամերիկյան կողմի աջակցությունը հայտնի «արաբական գարունից» հետո իբրև թե ժողովրդավարական կարգեր հաստատած հյուսիսաֆրիկյան պետությանը։
«Ես եկել եմ այստեղ Թունիսի ժողովրդին ցույց տալու, որ աշխարհում շատ երկրներ և մարդիկ հիանում են ձեր պետությունում կատարված աշխատանքով։
Նախագահ Բարաք Օբաման և ԱՄՆ-ն մտադիր են նաև հետագայում աջակցել Թունիսում ժողովրդավարական արժեքների ձևավորման գործին։ Սկսած 2011 թվականից մենք շուրջ 400 մլն դոլարի օգնություն ենք հատկացրել Թունիսին», — Քերիի խոսքերն է մեջբերում «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը։
Վերջում ԱՄՆ պետքարտուղարը թունիսցիներին շնորհավորել է նոր Սահմանադրություն ընդունելու կապակցությամբ, որը, ըստ Քերիի, պետք է օրինակ ծառայի տարածաշրջանի մյուս երկրների համար։