Թունիսի նախագահ Մոնսեֆ Մարզուկիին և երկիր վարչապես Ալի Լարաեդային վռնդել են երկու ոստիկանի հուղարկավորման արարողությունից: Այդ մասին հաղորում է France-Presse-ը:
Հուղարկավորությունն անցնում էր Թունիսի արվարձանում գտնվող ռազմական զորանոցում: Զոհված ոստիկանների գործընկերներն ու հարազատները վռնդել են նախագահին և վարչապետին՝ հայտարարելով, որ չեն հանդուրժի վերջիններիս ներկայությունը հուղարկավորման ժամանակ: Նրանք նաև պահանջել են ոստիկաններին ահաբեկիչներից պաշտպանող օրենք ընդունել:
Ոստիկանները, որոնց հուղարկավորման արարողությանը փորձում էին մասնակցել Մարզուկին և Լարաեդան, հոկտեմբերի 17-ին զինված խմբավորման զոհ էին դարձել: