Թութանհամոնի դամբարանի կողքին նոյեմբերին կհայտնվի դրա նմանակը: Այս մասին տեղեկացնում է The Daily Mail-ը:
Հաղորդվում է, որ Եգիպտոս ժամանած զբոսաշրջիկները երկընտրանքի առջև կկանգնեն՝ վճարել և այցելել իսկական դամբարանը, կամ անվճար մտել դրա ճիշտ նմանակը: Այսպիսով, Եգիպտոսի իշխանությունները փորձում են պահպանել դամբարանը զբոսաշրջիկների այցելություններից ստացած անխուսափելի վնասից: Ինչպես նշվում է՝ չի բացառվում, որ մոտ ապագայում իրական դամբարան այցելությունները կարգելվեն:
Թութանհամոնի դամբարանի ճիշտ պատճենը ստանալու համար օգտագործվել են 3D սկաներներ: Նախագիծը իրականացրել է Factum Arte ընկերությունը: