տուն Սպորտ Թովմաս Գրիգորյանը թեկնածություն կդնի ՀՖՖ նախագահի պաշտոնի համար

Թովմաս Գրիգորյանը թեկնածություն կդնի ՀՖՖ նախագահի պաշտոնի համար

188
0

«Լոռիի» սեփականատեր և ՀՖՖ գործկոմի ներկայիս անդամ Թովմաս Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարեց, որ մասնակցելու է ՀՖՖ նախագահի առաջաիկա ընտրություններին։

«Հարգելի’ հայրենակիցներ,
մտահոգ լինելով հայկական ֆոտբոլի ներկա իրավիճակով` ինչպես նաև հստակ պատկերացնելով բոլոր անհրաժեշտ հրատապ քայլերը, որոնք մեզ բոլորիս կվերադարձնեն մեր ֆուտբոլի փառքը, որոշեցի տալ համաձայնությունս՝ մասնակցելու ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրություններին:
Այդ կապակցությամբ, ֆուտբոլային ընտանիքի որոշ անդամներ, նկատի ունենալով անցյալի փորձը, իրավացիորեն անհանգստություն են հայտնել, որ նորընտիր նախագահը չպետք է լինի որևէ ակումբի սեփականատեր: Այս մտահոգությունը կա նաև ինձ աջակցողների մոտ:
Ուստի պաշտոնապես հայտարարում եմ, որ իմ՝ ՀՖՖ նախագահ ընտրվելու պարագայում, ես և ինձ հետ փոխկապակցված անձիք չեն ունենա ֆուտբոլային ակումբ»,- գրել է Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ ընտրությունը նախատեսված է դեկտեմբերի 23-ին։