Ինչպե՞ս է հանգուցալուծվելու ՍԴ խնդիրը: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների այս հարցին ի պատասխան ասաց. «Ինձ ժամկետ հայտնի չէ, բայց 1-2 ամսում այդ հարցը կլուծվի»:
Հրայր Թովմասյանը, Ալեն Սիմոնյանի կարծիքով, ընդհանրապես չպետք է լիներ ՍԴ նախագահ ու դատավոր:
ԱԺ փոխնախագահի համոզմամբ՝ Սահմանադրական դատարանը դեռ մնացել է հին աշխարհում, հայտնվելու է նոր աշխարհում:
Արդյոք հնարավոր է 2-3 ամսում բարեփոխումներով լուծել ՍԴ-ի ճգնաժամը: Ալեն Սիմոնյանը դրական պատասխանեց: Նրա խոսքով՝ ՍԴ-ը պետք է հանրության վստահությունն ունենա: