տուն Հասարակություն Թոշակները կբարձրանան

Թոշակները կբարձրանան

920
0

Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր կառավարության նիստում առաջարկեց 2020 թվականի 10 լավագույն մարզիկին պարգեւատրել 5 միլիոն դրամով: Նախարարությանն անհրաժեշտ է 50 մլն դրամ: «Նախկինում խրախուսական միջոցներ չեն եղել: Շատ հստակ ուղերձ է սպորտին, խրախուսում են մարզիկներին»,- հիշեցրեց կառավարության անդամը:

Կառավարության անդամը նաև տեղեկացրեց, որ ամեն տարի կտրվի խրախուսանք լավագույն մարզիկներին: «Սա միակ խրախուսանքը չէ: Օլիմպիական խաղերի արդյունքներով առաջին տեղը զբաղեցրածը կստանա 20 մլն դրամ, 2-րդ տեղը՝ 15 միլիոն դրամ, 3-րդ տեղը՝ 10 մլն դրամ: Բացի այդ՝ նրանց տրվող ամենամյա եւ մինչեւ կյանքի վերջ տրվող թոշակը կավելանա աշխարհի չեմպիոնների համար՝ 55.000 դրամից 100.000 դրամ, օլիմպիական չեմպիոններինը կդառնա 200.000 դրամ՝ 100.000-ի փոխարեն»,- մանրամասնեց գործադիր մարմնի անդամը:

Այս տարվա 10 լավագույն մարզիկներն են՝ Արթուր Ալեքսանյանը, Ռուբեն Ալեքսանյանը, Արթուր Ավետիսյանը, Հովհաննես Բաչկովը, Սլավիկ Գասպարյանը, Տիգրան Կիրակոսյանը, Արսեն Հարությունյանը, Սիմոն Մարտիրոսյան, Գոռ Մինասյանը, Հակոբ Մկրտչյանը:

Պարգեւատրումը տեղի կունենա վաղը՝  Բաղրամյան 26-ում: