տուն Սպորտ Թող որ հաջողության անսպառ ճրագը բոլորիդ օջախները լուսավորի և պահի վառ. Հենրիխ...

Թող որ հաջողության անսպառ ճրագը բոլորիդ օջախները լուսավորի և պահի վառ. Հենրիխ Մխիթարյան (լուսանկարներ)

493
0

Մեր հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ՖԲ-ում շնորհավորել է բոլորին․ 

Իմ սիրելի հայրենակիցներ,

Ցանկանում եմ շնորհավորել բոլորիդ գալիք Ամանորի առթիվ: Թող որ այս տարին հայ ժողովրդի համար լինի էլ ավելի մեծ հաջողությունների և բարցունքների տարի, թող որ մարդիկ ապրեն սիրելով և հարգելով միմյանց, միասնական և առանց չարության ու ատելության:

Սահմանին կանգնած մեր հայ զինվորներին մաղթում եմ անփորձանք ծառայություն և բարի վերադարձ իրենց ընտանիքներ:

Թող որ հաջողության անսպառ ճրագը բոլորիդ օջախները լուսավորի և պահի վառ:
ՍիրոՎ, Հենո