տուն Քաղաքական Միջազգային Թմրանյութի գերդոզավորումից մահացած Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանը պատգամել է որդուն ապրել Նյու Յորքում,...

Թմրանյութի գերդոզավորումից մահացած Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանը պատգամել է որդուն ապրել Նյու Յորքում, Չիկագոյում կամ Սան-Ֆրանցիսկոյում

95
0

article-2550694-1B28D9A900000578-421_634x1028

Նյու Յորքի դատարանում այսօր հրապարակվել է հոլիվուդյան դերասան Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանի կտակը։ Հիշեցնենք, որ Սեյմուր Հոֆմանը երկու շաբաթ առաջ մահացել է Նյու Յորքի իր բնակարանում՝ գերդոզավորումից։

Ըստ այդ փաստաթղթի, որը կազմվել է 2004 թվականին, դերասանն իր կարողության մեծ մասը թողել է իր երեք երեխաների մորը՝ Մարիաննե Օ՛Դոնելին։ Հոֆմանի կարողությունը կազմել է շուրջ կես միլիոն դոլար։ Բացի այդ, 2004 թվականին, երբ կազմվել է կտակը, դերասանն իր միակ որդու (այն ժամանակ նա միակն էր) անունով բացել է ներդրումային հիմնադրամ։

Հոֆմանը նաև կտակել է, որպեսզի իր որդին մինչև չափահաս դառնալն ապրի ամերիկյան երեք քաղաքներում՝ Նյու Յորքում, Չիկագոյում կամ Սան-Ֆրանցիսկոյում, որպեսզի «հաղորդակից լինի դրանց մշակույթին, արվեստին և ճարտարապետությանը»։ Սակայն, եթե նրա 10-ամյա որդին չկարողանա դա անել, ապա հոր խնդրանքով տարին առնվազն երկու անգամ պետք է այցելի այդ քաղաքներ։