Համաձայն վերջերս կատարված հետազոտությունների, վերջին քսան տարիների ընթացքում թմրանյութերի գինը զգալի նվազել է, իսկ դրա քանակն՝ ավելացել։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ հղում կատարելով Թմրանյութերի ուսումնասիրության միջազգային կենտրոնի հետազոտությանը։
1990 թվականից հետո զգալի աճել է նաև նարկոթրաֆիկը։ British Medical Journal Open-ում հրապարակված հետազոտության հեղինակները նաև բարձրացրել են թմրանյութերի դեմ միջազգային պայքարի հարցը՝ ներկայում դրա վիճակը գնահատելով անբավարար։